Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, մայիսի 9-ին՝ ժամը 5-ի սահմանում, ոստիկանության ՊՊԾ դասակի ծառայողները Վանաձոր-Ալավերդի ճանապարհին ստուգել են Վահագնի գյուղի 52-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:

Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել անցյալ տարի նոյեմբերին` Վահագնի գյուղի հարակից անտառից:

Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: