Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 1683 նոր դեպք. երկրում վարակակիր է 109.286-ը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

.

Իրանում ՀՀ դեսպանությունից հայտնում են Իրանում կորոնավիրուսի` մայիսի 11-ի վիճակագրական տվյալները:

Ըստ հաղորդվող տվյալների՝ վարակակիրների թիվն ավելացել է 1.683-ով՝ երկրում ընդհանուր դառնալով 109.286: Կորոնավիրուսից Իրանում մահերի թիվն ավելացել է 45-ով. կորոնավիրուսային հիվանդության բռնկումից ի վեր երկրում մահացել է 6.685 քաղաքացի: 
Ապաքինվածների թիվն ավելացել է 1.279-ով՝ ընդհանուր դառնալով ՝ 87.422: