Զոհրաբ Մնացականյանը տեսակապով կմասնակցի ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

Զոհրաբ Մնացականյան

Մայիսի 12-ին տեսակապի ձևաչափով տեղի է ունենալու ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցելու և ելույթով հանդես է գալու նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նիստի օրակարգում ներառված են տարբեր ոլորտներում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: