Հովվաշան կապն արձակել էր, որ հարձակվի իր կողմից ծեծված կնոջ մոր վրա. կինը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

շուն

Մայիսի 10-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հայտնաբերել են Լոռու մարզի Ծաթեր գյուղի բնակիչ, 37-ամյա Գուրգեն Գևորգյանին։ Այդ մասին գրում է shamshyan.com-ը:

Վերջինս բերկան է ենթարկվել ոստիկանության Թումանյանի բաժին և նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 1-կետի հատկանիշներով, որը Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Նա մայիսի 2-ին իր տանն իրեն պատկանող հովվաշան կապն արձակել և այնպես էր արել, որ շունը հարձակվի իր կողմից ծեծված կնոջ մոր, 78-ամյա Գյուլասար Մախսուդյանի վրա, և կինը մահացել էր, վերջինս ահազանգել էր ոստիկանություն, թե իբրև շունը հարձակվել է կնոջ մոր վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Ձերբակալված 37-ամյա Գուրգեն Գևորգյանն է: