Թուրքիան պատրաստվում է տուրիստական սեզոնի վերաբացմանը. հունիսից կընդունեն արտասահմանցիների

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

թուրքիա

Թուրքիան պատրաստվում է տուրիստական սեզոնի վերաբացմանը։ Մայիսի վերջից ծրագրվում է աստիճանաբար բացել ներքին ավիահաղորդակցությունը, իսկ հունիսին, որոշակի երկրների հետ նախնական համաձայնեցումից հետո, կբացվի նաև միջազգային ավիահաղորդակցությունը: Այս մասին մայիսի 10-ին հայտնել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Էրսոյը՝ CNN Türk հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է Deutsche Welle-ն:

Հյուրանոցներն ու հասարակական սննդի կետերը պետք է խիստ կանոններ պահպանեն կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Խոսքը մարդկանց միջև հեռավորություն պահպանելու և հիգիենայի կանոնների մշակման մասին է: Նշվում է, որ հյուրանոցներն ու ռեստորանների աշխատակիցները վերապատրաստման հատուկ դասընթացներ կանցնեն:

Թուրքիայի ռեստորանները պետք է հրաժարվեն շվեդական սեղանից։

Էրսոյը նշել է, որ կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում Թուրքիան այս տարի հույս ուներ սպասարկել 58 մլն զբոսաշրջիկի: Միևնույն ժամանակ, այժմ նախատեսվում է զբոսաշրջային սեզոնին հյուրանոցների միայն 60%-ի բացումը: