Վերջին 1 օրում Սաուդյան Արաբիայում հայտնաբերվել է ռեկորդային թվով՝ մոտ 2000 վարակակիր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

արաբ

Սաուդյան Արաբիայում 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային թվով նոր դեպք՝ 2000 վարակակիր։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսով հիվանդների թիվն երկրում 39,048 է, մահացել է 246 մարդ, ապաքինվածների թիվը մոտ 11,457։  Այդ մասին տեղեկանում ենք worldometers.info-ում:

Ավելի վաղ իշխանությունը հայտարարել էր, որ հակակորոնավիրուսային կարանտինային պայմանների չպահպանումը կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ հիվանդացածների թիվը կարող է հասնել մինչև 200 հազարի, և երկրի առողջապահական համակարգ այլևս չի կարողանա կարառավել իրավիճակը:

Նշենք, որ աշխարհում վարակվածների թիվը մայիսի 11-ի՝ ժամը՝ 16:30-ի դրությամբ 4,208,083 է, որից 284,398-ը մահացել է, 1,504,586-ը՝ ապաքինվել: