Թող բախտները փորձեն երեխաներիս դասավանդել այն նյութը, որը ես, որպես ծնող, թույլ չեմ տալիս

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

ղազինյան

«Թող որևէ ուսուցիչ, դպրոցի տնօրեն, նախարար կամ վարչապետ իր բախտն ու ճակատագիրը փորձի իմ երեխաներին դասավանդի այն նյութը, որը ես, որպես ծնող, թույլ չեմ տալիս»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը:

«Հետևանքների համար կզղջան բոլորը, հատ առ հատ, պատգամավոր թե օտարերկրյա վարձկան գործակալ:

1000 հատ Լանսարոտեի թե Ստամբուլի կոնվենցիա լինի, կփաթաթեմ ու կմտցնեմ ընդունողների ու կիրառողների համապատասխան տեղերը:

Խելքներդ գլուխներդ հավաքեք ու չափերդ ճանաչեք: Սաղ խաղերը խաղացիք, մնաց մեր երեխաներին այլասերեք»: