Փոխքաղաքապետը մանկավարժներին հորդորել է պաշտոնը չշփոթել քաղաքացիական ակտիվիստի կոչման հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

փոխ

ՀՀ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը  ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառում է արել՝ անդրադառնլով նախադպրոցական հաստատությունների աշխատակիցներին:

«Քաղաքային ենթակայության կրթարանների մանկավարժներին, հատկապես՝ նախադպրոցական հաստատությունների աշխատակիցներին խստիվ հորդորում եմ պահպանել քաղաքական կոռեկտությունը և իրենց հանրային պաշտոնը չշփոթել քաղաքացիական ակտիվիստի կոչման հետ:

Խնդրում եմ չմոռանալ, որ մենք ծառայում ենք բոլորին՝ անկախ որևէ նախասիրությունից, և այդ իմաստով քաղաքական ելույթներն անթույլատրելի են, առավել ևս, անթույլատրելի է որևէ դիրքորոշում, որը կարող է մեկնաբանվել իբրև բռնության արդարացում»: