Միշուստինի խոսնակը պատմել է նրա առողջական վիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

Միշուստին

Ապրիլի վերջում կորոնավիրուսով վարակված ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինիը բուժումը հիվանդանոցում շարունակում է։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ ասել է խոսնակ Բորիս Բելյակովը։

 «Բժիշկները դրական դինամիկա են նկատում նրա մոտ»,- ասել է խոսնակը։

Բելյակովը նշել է, որ կառավարության ղեկավարը շարունակում է աշխատել հեռավար ռեժիմում։

 «Գործընկերների հետ տեսակոնֆերանսի և հեռախոսակապի  միջոցով անցկացնում է օնլայն հանդիպումներ։ Մշտական կապի մեջ է նախագահի հետ»,- հավելել է խոսնակը։