ՊՆ 1-ին զորամիավորման հրետանավորները մասնագիտական պարապմունք են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

ՊՆ

Մայիսի 11-ին 1-ին զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկի զինծառայողները անցկացրել են մասնագիտական պարապմունք:

Բացազատվել են ղեկավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի, ստուգվել են զինծառայողների մասնագիտական հմտությունները, ցուցադրվել հրետանու կրակի կառավարման գործողություններ: