Եվրահանձնաժողովը կոչ է արել ԵՄ երկրներին պատրաստվել COVID-19-ի հնարավոր երկրորդ ալիքին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

.

Եվրամիության անդամները պետք է պատրաստվեն կորոնավիրուսային հիվանդության տարածման երկրորդ հնարավոր ալիքին: Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը, փոխանցում է ТАСС-ը:

«Ըստ ռիսկերի գնահատման վերջին արդյունքների՝ անդամ երկրները պետք է պատրաստվեն երկրորդ ալիքին», - ասել է նա՝ շեշտելով, որ եվրոպական երկրները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները նման սցենարին պատրաստ լինելու համար:

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հայտնել է՝ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը պարբերաբար գնահատում է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը. «Եթե նույնիսկ ընթացիկ ցուցանիշները լավ են վերահսկվում, հնարավոր է նոր ալիքներ սկսվեն»: