«Վարակի հաղթահարմանն աջակցության» հաշվի մուտքերը կազմել են 1,066,772,957,9 դրամ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News 

կորոնավիրուս

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվի մուտքերը, մայիսի 11-ի  ժամը 18:00-ի դրությամբ, կազմել են 1 մլրդ 66 մլն 772 հազ. 957,9 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 4153։ Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։