ՌԴ-ՀՀ չարտերային չվերթի հնարավոր ժամկետների մասին տեղեկատվությունը դեռևս հստակեցված չէ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

դեսպանություն

«Ի պատասխան այս օրերին հնչող բազմաթիվ հարցադրումների՝ կրկին նշենք, որ հերթական չարտերային չվերթի հնարավոր ժամկետների մասին տեղեկատվությունը դեռևս հստակեցված չէ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:

«Հերթական անգամ խնդրում ենք մեր հայրենակիցներին առաջնորդվել միայն պաշտոնական աղբյուրներից տրվող տեղեկատվությամբ։ Դեսպանությունը համապատասխան տեղեկատվություն ստանալուն պես կհայտնի լրացուցիչ»,- ասված է գրառման մեջ։