ԼՀԿ-ականներն ավելի են հրահրում, մանավանդ երբ խոսքը Սասուն Միքայելյանի մասին է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի համար անընդունելի է բռնության ցանկացած դրսևորում: 24News-ի հետ զրույցում անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքին՝ պատգամավորը հստակեցրեց՝ թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական բռնությունն անընդունելի է: 

Հայրապետյանը կարծում է, որ ընդդիմադիր խմբակցության իր գործընկերները պետք է կանգ առնեն, չհրահրեն ու ներողություն խնդրեն թե՛ իրենց գործընկերներից, թե՛ մարդկանցից: «ԼՀԿ-ականներն ավելի են հրահրում, մանավանդ այժմ, երբ խոսքը Սասուն Միքայելյանի մասին է: Բայց, հուսով են, նրանք կանգ կառնեն»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։