«Իմ քայլը» առաջարկեց ԼՀԿ-ին՝ հանգուցալուծել միջադեպը մեկին՝ մեկ, երկուսին՝ երկու բանաձևով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

.

«Այսօր «Իմ քայլը» խմբակցությունը, ի դեմս իր ղեկավարի, պաշտոնապես կատարեց առաջարկություն ԼՀԿ-ին՝ հանգուցալուծել մայիսի 8-ի միջադեպը՝ «մեկին՝ մեկ, երկուսին՝ երկու» բանաձևով»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։ 

«Այսինքն հրաժարական են տալիս միաժամանակ Էդմոն Մարուքյանը և Սասուն Միքայելյանը, կամ նրանցից բացի՝ նաև հետևից հարվածող երկու քայլականներն ու երկու՝ ինձ անհայտ ԼՀԿ-ական (վերջին երկուսը՝ չհասկացա թե ինչու)։

Տիկին Մակունցն այդ առաջարկը բնութագրեց որպես «արդարացի», իսկ արդարությունը անխոս իրավունքի առանցքն ու բուն էությունն է։ Լավ։

Բա եթե դա՛ է ձեր արդարության բանաձևը, ինչու՞ եք ֆեյսբուքյան լայվով ինչ-որ սպառնալիքներ հնչեցնելու համար ձերբակալում ու կալանավորում միայն ձեր ընդդիմախոսին (կարծեմ անունը Նարեկ է), իսկ առնվազն նույնական կոչեր հնչեցնող Փաշինյանի կողմնակիցներին (վառ օրինակ է «Հեղափոխության պահապաններ» հորջորջվող խմբակի անդամները)՝ почёт и хвала.

Ինչպե՞ս է այդպես ստացվում»,- ասված է գրառման մեջ։