Դատարանը կորոշի ազատել Քոչարյանին, օրենքով չի կարող մերժել վարչապետների միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News 

Օրենքի հիման վրա որոշում կայացնող ոչ մի դատարան չի մերժի Քոչարյանի ազատության համար Հայաստանի և Արցախի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի, Անուշավան Դանիելյանի տված անձնական երաշխավորությունները։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Փաստաբանի խոսքով՝ Քոչարյանն ազատության մեջ չի խոչնդոտելու գործի քննությանը, և դատարանի որոշումը կլինի ազատել նրան, հակառակը կնշանակի, որ որոշողը դատարանը չի եղել։ 

Խոսելով գործում առկա հարյուրավոր ցուցմունքների մասին, որոնք տուժող կողմի ներկայացուցիչների փաստաբանների պնդմամբ հիմնավորապես կապացուցեն Քոչարյանի մեղավորությունը, Խուդոյանն ասել է, որ դրանք այնքան սարսափելի չեն, որքան ներկայացվում են։
«ՀՔԾ-ը շոու է անում։ Պաշտպանական կողմի շահերի հետ կապ չունի գործում առկա որևէ ցուցմունք։ Անկախ նրանից՝ ինչ ցուցմունքներ են, այս հոդվածը (300.1 հոդված՝ սահմանադրական կարգի տապալում) չի կարող հեռանկար ունենալ։ Թե մարդիկ ինչ են ասել, գործի վրա նշանակություն չի ունենա։ Ոչ մի արգելք չկա, թող հրապարակվեն այդ «սարսափելի» ցուցմունքները»,- ասել է պաշտպանը։

Մանրամասները՝ տեսանյութում։