Մարուքյանը թաքցրել է իր և վարչապետի խոսակցության բուն թեման, նա ստում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News 

Մանդատները վայր դնելով՝ ցույց ենք տալիս, թե որքանով ենք պատասխանատու մեր արարքների համար։ Բայց դա չի կարող միակողմանի լինել, մյուս կողմը ևս պետք է նույն պատասխանատվությունը ստանձնի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ ծեծկռտուքի մասնակից իմքայլական Սասուն Միքայելյանը պատրաստ է մանդատը վայր դնել, եթե մանդատը միաժամանակ վայր դնի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Ավելին, Մակունցի խոսքով՝ մանդատները պատրաստ են վայր դնել նաև Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը՝ պայմանով, որ նույնն անեն նաև ԼՀԿ պատգամավորներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը։ 

Հրաչյա Հակոբյանը կարծում է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը քաղաքական անպատասխանատվություն կդրսևորի, եթե ընդառաջ չգնա առաջարկին։

Իմքայլական պատգամավորի խոսքով՝ Էդմոն Մարուքյանը երբեմնի կլասիկ պատգամավորից վերածվել է շարքային ստախոսի, ով իր ընտրողներից թաքցնում է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ինչ քննարկումներ է ունենում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս