Ռոբերտ Քոչարյանին առավոտյան վիրահատել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

սոբ

ՀՀ երկրորդ նախագահի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Ռոբերտ Քոչարյանին առավոտյան վիրահատել են:

«Ինչպես տեղեկացրեցին ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում անցնող Ռոբերտ Քոչարյանը այսօր առավոտյան վիրահատվել է։ Վիրահատությունն անցել է ըստ ծրագրվածի, նախագահ Քոչարյանի ինքնազգացողությունը բավարար է, նա գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո»,-գրված է էջում։