Ի՞նչ է ասել Ջորջ Բուշ ավագը Հայաստանի մասին. միջազգայնագետը 1989-ի լուսանկար է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

ջորջ

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ հիշեցնելով 1989 թվականի այս օրը, երբ Ջորջ Բուշ ավագը ելույթ ունեցավ Տեխասի ուսանողների առջև՝ պատմելով Հայաստանի մասին:

«Դառը ճշմարտությունը կայանում է նրանում, որ ոչինչ չի ստիպում մեզ ճանաչել մեր ընդհանուր մարդկայնությունն ավելի արագ, քան բնական աղետը։ Ես իհարկե մտածում եմ մի քանի ամիս առաջ Սովետական Հայաստանում տեղի ունեցածի մասին՝ աղետ, որի համար ոչ մեկին չես կարող մեղադրել, առանց պատերազմի պատերազմանման ավերածություններ։

Մեր որդին տարավ մեր տասներկուամյա թոռանը Երևան։ Տուժածներին սփոփելու և սգավորներին մխիթարելուց հետո, հայր և որդի գնացին եկեղեցի, միասին նստեցին ավերածությունների մեջտեղում և լաց եղան։ Ինչպես կարող են մեր երկու երկրները ավելացնել հոգատարության այս պարզ արտահայտումը։ Ինչպե՞ս կարող ենք փոխանցել մեր ժողովրդի բարեկամեցողությունը»,-գրել է Սուրեն Սարգսյանը: