Ազգային ժողովում ում էլ զրպարտեն, վիրավորեն, ծեծեն, մնալու են անպատժելի. Անի Սամսոնյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

անի

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Գիտե՞ք՝ ինչո՞ւ են Ազգային ժողովի ամբիոնից արդեն սպառնում Մարդու իրավունքների պաշտպանին:

Որովհետև Ազգային ժողովում ումն էլ զրպարտեն, վիրավորեն, ծեծեն, միշտ մնալու են անպատժելի և որևէ մեկը պատասխանատվություն չի կրելու:

Բայց ամենավախենալուն այն է, որ ՄԻՊ-ի նախազգուշացումից հետո առ այն, որ ինձ չսպառնաք, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ՄԻՊ-ին է նկատողություն անում անհանդուրժող վերաբերմունքի համար:

#Ցինիզմ»: