Մարտի 1-ի գործով տուժողները դատի են տվել Մարգարիտա Խաչատրյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News  

Մարգարիտա Խաչատրյան

Մարտի 1-ի գործով տուժողները դատի են տվել «Զինվոր» ՀԿ-ի ղեկավար Մարգարիտա Խաչատրյանին։ Այս մասին ասուլիսում ասել է Մարգարիտա Խաչատրյանը։

Նա նշել է, որ իրեն դատի են տվել, քանի որ բարձրաձայնել է 30 մլն ստանալու մասին․

«Դատի են տվել, թե ինչու ես բարձրաձայնում, որ մեզ 30 մլն են տվել, ձեզ չեն տալիս։ Ես դատվելուց չեմ վախենում,  արդեն իմ չորս պատի մեջ դատված եմ։ Ես համոզվեցի, որ մեր կառավարությունը հիմնված է ստի, կեղծիքի, պարգևավճարների, մեկը մյուսին քրեական գործ հարուցելու, հայրենիքի սահմանները չպաշտպանելու, հայրենիքի սահմանները չպաշտպանելու, հայրենիքը կործանման եզրին տանելու »։