Թուրքիայում հերքում են Իրանի արտգործնախարարի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News  

Իրան

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը Twitter-ում արած գրառման մեջ նշել էր, որ Իրանը կորոնավիրուսի 40.000 թեստ է ուղարկել Թուրքիա, Գերմանիա և այլ երկրներ։ Այս հայտարարությունը, սակայն, հերքել են Թուրքիայում։ Հայտնում է Ermenihaber-ը։

Թուրքիայի «Anadolu» պետական լրատվական ծառայությունը հերքում է հրապարակել  Զարիֆի այդ հայտարարությանը, որտեղ մասնավորապես նշվել է, որ Թուրքիան Իրանից ընդհանրապես չի ստացել կորոնավիրուսի թեստեր։ Գործակալությունը գրել է, որ տեղեկատվությունը ստացել է Թուրքիայի դիվանագիտական աղբյուրներից։