ՄԻՊ աշխատակիցները ոստիկանությունում են՝ տեսակցելու ԿԲ-ի մոտ ակցիա իրականացրած անձանց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

միպ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբն արդեն ոստիկանության բաժնում է՝ տեսակցելու Կենտրոնական բանկի մոտ ակցիա իրականացրած անձանց։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 12-ին, Կենտրոնական բանկի դիմաց  վարկային կազմակերպությունների տրամադրած բարձր տոկասադրույքների դեմ բողոքի ակցիա է իրականացվել, որի արդյունքում մասնակիցներից մի քանիսը բերման են ենթարկվել

Ակցիայի շրջանակներում մասնակիցները պահանջում էին հանդիպել ԿԲ ներկայացուցչի հետ, սակայն վերջիններիս առաջարկել էին, որ կարող են ընդունել 1 հոգու, ինչին ցուցարարները բացասական պատասխան էին տվել:

Նշենք, որ երեկ նույնպես քաղաքացիները ակցիա էին իրականացրել ԿԲ-ի դիմաց։