«Երեկ ցերեկ ԱԺ մտնելիս պարզվեց, որ ջերմությունս 37 է». Թունյանը COVID-19-ի թեստ է հանձնել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

թունյան

ԱԺ իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ կորոնավիրուսի թեստ է հանձնել:

«Բարեկամնե՛ր, երեկ ցերեկը ԱԺ մտնելու ժամանակ ջերմաչափվելիս պարզվեց, որ ջերմությունս 37 է։

Ըստ երևույթին նախորդ օրը մրսել էի։

Այլ սիմպտոմներ չունեի, բայց ապահովության համար գիշերը կորոնավիրուսի թեստ հանձնեցի։

PCR թեստի պատասխանը քիչ առաջ ստացա, բացասական է։

Քանի որ ջերմությանս և կորոնավիրուսի թեստ հանձնելու մասին լուրը լայնորեն տարածվել էր, հուսով եմ՝ այս լուրն էլ կտարածվի, որ հետս ուղղակիորեն և անուղղակիորեն շփված մարդիկ հանգիստ լինեն»,-գրել է Թունյանը: