Թուրքիայի 4 քաղաքում փողոց դուրս գալու արգելքը չի լինի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News  

Թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում մայիսի 16-ից 19-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի տարածքում սահմանվելու է փողոց դուրս գալու արգելք։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Սակայն Թուրքիայի 4 քաղաքներում այդ ագելքը չի գործելու։ Արգելքից զերծ են մնալու Այդըն, Դենիզլի, Տրապիզոն և Շանլըուրֆա քաղաքները։ Քաղաքային իշխանություններն, այնուամենայնիվ, ընդգծել են որ կորոնավիրուսի դեպքերը շարունակում են գրանցվել և պետք չէ զգոնությունը կորցնել։ Նրանք կոչ են արել բնակիչներին խստությամբ հետևել հիգիենիայի կանոններին և սոցիալական հեռավորության պահանջներին։

Հիշեցնենք, որ Թուրքիայում ներկա պահին պաշտոնապես հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 139.771 դեպք։ Այս ցուցանիշով Թուրքիան 9-րդն է աշխարհում։ Կորոնավիրուսից գրանցված մահերի քանակը պաշտոնապես 3841 է։