Կարտոֆիլի հորի մեջ հողաշերտը լցվել է հոր և որդու վրա, հայրը մահացել է, որդին՝ վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News 

հասարակական

Մայիսի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղի 7-րդ փողոցի 1-ին տանը՝ կարտոֆիլի հորի մեջ աշխատանքներ կատարելիս հողաշերտի փլուզում է տեղի ունեցել, որի տակ քաղաքացիներ կան, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Փրկարարները գյուղացիների օգնությամբ հողաշերտի տակից դուրս են բերել նույն տան բնակիչ՝ 52-ամյա Նվեր Շահինյանի դին, իսկ թեթև մարմնական վնասվածքներով դուրս են բերել նույն հասցեի բնակիչ՝ 29-ամյա Ավետիք Շահինյանին, ում տեղում օգնություն են ցուցաբերել Մարտունու հիվանդանոցի բժիշկները, ապա նրան տեղափոխել հիվանդանոց։ Աղբյուրը հայտնում է, որ մահացածն ու վիրավորը հայր ու որդի են։