4-րդ զորամիավորման ենթակայության զորամասերից մեկն անցել է սննդի մատակարարման նոր ձևաչափին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News  

ՊՆ

4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող ևս մեկ զորամաս անցել է սննդի մատակարարման նոր ձևաչափին: 

Զինվորական ճաշարանում տեղադրվել են ժամանակակից խոհանոցային սարքավորումներ, ներդրվել է հոսքագծային սպասարկման տարբերակը: Զինծառայողներին տրվում է ճաշատեսակների ընտրության հնարավորություն, սնունդը բազմազան է և սննդարար։ Զորամասում սննդի մատակարարման նոր կարգին հետևել և ճաշացանկին ծանոթացել է զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանը: