Դմիտրի Պեսկովն ու նրա կինը հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

․

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը և նրա կինը՝ գեղասահքի օլիմպիական չեմպիոնուհի Տատյանա Նավկան հոսպիտալացվել են՝ կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Նավկան հայտնել է ՏԱՍՍ-ի հետ զրույցում:

Տատյանա Նավկան նշել է, որ ամուսնու հետ գտնվում են հիվանդանոցում, իսկ Instagram-ի իր էջում հայնել է, որ անհրաժեշտ քայլերը ժամանակին ձեռնարկվել են և իր վիճակը լավ է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի մոտ նոր տիպի կորոնավիրուս է հաստատվել: