Հայտնի են Արցախում թեստավորված 44 փորձանմուշի հետազոտության արդյունքները․ ԱՀ ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

կորոնավիրուս

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են թեստավորված 44 փորձանմուշի հետազոտության արդյունքները, որոնք բացասական են, ինչը նշանակում է, որ նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը նրանց մոտ չի հաստատվել: Այս մասին տեղեկացրին Արցախի տեղեկատվական շտաբից։

Տեղեկացնենք, որ օրվա ընթացքում ընդհանուր առմամբ թեստավորվել է 75 քաղաքացի: Մնացած 31-ի արդյունքները հայտնի կլինեն վաղվա ընթացքում: