Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կխոսի, բայց ոչ հիմա․ «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

Thumbnail

«Իրավունք» թերթը գրում է. «Ի՞նչ են մտածում ՌԴ-ում՝ ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացների մասին այնտեղ տեղավորված, բայց հետախուզման մեջ գտնվող մեր իրավապահ համակարգի նախկին բարձր պաշտոնյաները:

Նրանց թվում են ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը եւ նախկին գլխավոր դատախազ, այժմ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Գեւորգ Կոստանյանը:

Հենց պարոն Կոստանյանից էլ փորձեցինք հետաքրքրվել, թե ինչ է նա մտածում, օրինակ, մեծ աղմուկ հանած «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ, որն արդեն իսկ վավարեցված է նախագահի կողմից: Սակայն պարոն Կոստանյանը բարյացակամ տոնով միայն նշեց. «Կխոսեմ, անպայման կխոսեմ, բայց ոչ հիմա: Խնդրում եմ ըմբռնումով մոտեցեք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում