Վրաստանը՝ Հայաստանի ճանապարհո՞վ․ Վաշաձեն առաջարկել է կազմակերպել ԱԺ արտահերթ ընտրություն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 5, 24News

Thumbnail

Ընտրությունների երկրորդ փուլում իր հաղթանակի դեպքում Վրաստանի «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն մտադիր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել՝ կարևորելով կառավարությունն «արհեստավարժներով» համալրելու անհրաժեշտության, դատական և իրավապաշտպան համակարգերում բարեփոխումների իրականացման մասին:

«Անհրաժեշտ է փոխել քաղաքական համակարգը: Մեր առաջին քայլն արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելն է»,–հայտարարել է Վաշաձեն ընտրողների հետ հանդիպմանը Քութայիսում։ Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն: