ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 15-ին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

ԱԳ նախարարներ

Անկախ պետությունների համագործակցության անդամ երկների արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը նախատեսված է հոկտեմբերի 15-ին Ուզբեկստանի մայրաքաղաքում։  Այս մասին հաղորդվել է Համագործակցության ԱԳ նախարարների խորհրդի տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված նիստում։ Հայտնում է ТАСС-ը։

«ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը կկայանա 2020 թվականի հոկտեմբերի 15-ին Տաքենդում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհդրի նիստին նախորդող օրը»,- հայտնել են նիստում։