Մեսսին խփած գոլերի թվով ՉԼ լավագույն հարձակվող է ճանաչվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

Մեսսի

Ըստ GiveMeSport կայքի վարկանշային ցանկի՝ Չեմպիոնների լիգայում խփած գոլերի և անցկացրած խաղերի հարձակվողների աղյուսակը գլխավորում է Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին։ 

ՉԼ-ում նա անցկացրել է 141 հանդիպում և խփել 114 գոլ, միջինը մեկ խաղում 0,81 գոլ:

 Աղյուսակի լավագույն եռյակում են նաև  «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռեալի» նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելրոյը և «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն:

Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուների տասնյակն ունի հետևյալ տեսքը․

1. Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – 114 գնդակ/141 խաղ – 0,81 գոլ մեկ խաղում,
2. Ռուդ վան Նիստելրոյ («Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ) – 56/73 – 0,77,
3. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս») – 128/169 – 0,76,
4. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա») – 64/86 – 0,74,
5. Նեյմար (ՊՍԺ) – 35/57 – 0,61,
6. Ֆիլիպո Ինձագին («Յուվենտուսի» և «Միլանի» նախկին ֆուտբոլիստ) – 46/81 – 0,57,
7. Էդինսոն Կավանի (ՊՍԺ) – 35/62 – 0,56,
8. Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի») – 39/71 – 0,55,
9. Կարիմ Բենզեման («Ռեալ») – 64/119 – 0,54,
10. Ռաուլ («Ռեալի» նախկին ֆուտբոլիստ) – 71/142 – 0,50: