Այս համատեքստը ստեղծելը ձեռնտու էր նախկին իշխանություններին. Ռուբինյանը՝ ԼՀԿ-ի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

ռուբին

ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց, որ ԼՀԿ-ն փորձում է տպավորություն ստեղծել, թե ԱԺ-ում պրոֆեսիոնալներ չեն:

«Ուզում են տպավորություն ստեղծել, որ պատգամավորները լուրջ չեն, չեն տարբերվում նախկին ԱԺ պատգամավորներից, բռնությանը կողմ են և այլն, և այլն։

Շատ տրամաբանական է, թե ում էր ձեռնտու այս համատեքստը ստեղծել՝ նախկին իշխանություններին, որոնք չէին անցել ԱԺ», - ասաց Ռուբինյանը, ապա հավելեց, որ վերջին շրջանում ԼՀԿ-ն, կամա, թե ակամա, գտնվում է այս համատեքստում, որովհետև այլ կերպ, քան ԱԺ-ն ապալեգիտիմացնելու փորձ համարել ԼՀԿ ղեկավարի և որոշ պատգամավորների պահվածքը, հնարավոր չէ։