Բախվել են 29-ամյա վարորդի Mercedes-ն ու 23-ամյա վարորդի մոպեդը. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

ավտովթար

Մայիսի 13-ին ավտոմեքենայի և մոպեդի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։25-ի սահմանում Արտաշիսյան-Բագրատունյաց փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ՝ 29-ամյա Մկրտիչ Ղազարյանի վարած Mercedes մակնիշի 36 DF 451 համարանիշի և Արարատի մարզի բնակիչ՝ 23-ամյա Սամվել Մարտիրոսյանի վարած մոպեդը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Ս. Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն, իսկ ուղևոր՝ 24-ամյա Անի Թադևոսյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ Դ. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։