«Հրայր Թովմասյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի» գործով դատական նիստը հետաձգվեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

«ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի» գործով դատական նիստը հետաձգվեց․ հայցվոր կողմը չէր ներկայացել։ Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 19-ին՝ ժամը՝ 11:00-ին։ 

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը պահանջում է ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն պարունակող տեղեկությունները։ 

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը առաջարկել է իր ծառայությունները գործող իշխանություններին, ինչին ի պատասխան՝ Թովմասյանը վարչապետից պահանջել էր այս խոսքերը հաստատող անհերքելիի ապացույցներ ներկայացնել՝ նշելով, որ հակառակ դեպքում զրպարտության վերաբերյալ հայցով դիմելու է դատարան, ինչից հետո վարչապետը հրապարակել էր գրիչի լուսանկարը, որն իրեն նվիրել էր Թովմասյանը։ Վերջինս էլ խնդրել էր իր փաստաբաններին հայցադիմում պատրաստել ընդդեմ վարչապետի։

Դատական նիստի մանրամասները՝ տեսանյութում: