Գեղարքունիքում կորոնավիրուսի 5 նոր դեպք է հաստատվել․ 7 մարդ ապաքինվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News 

կորոնավիրուս

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետ Գնել Սանոսյանը:

«Ապաքինվել է ևս 7 մարդ»,- հավելել  է նա։

Մարզում հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 211 է։ Ընդհանուր առմամբ ապաքինվել է 46 մարդ։