Թալին քաղաքում կոտրել են բնակարանի մուտքի դուռը, ճամպրուկից գողացել 150 գ կշռով ոսկյա շղթա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

բնակարանայինգողություն

Մայիսի 10-ին` ժամը 23-ի սահմանում, ոստիկանության Թալինի բաժնում Թալին քաղաքի Տերյան փողոցի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ կոտրել են բնակարանի մուտքի դուռը և ննջասենյակում գտնվող ճամպրուկից գողացել մոտ 150 գ կշռով ոսկյա շղթա՝ խաչով:
Տերյան փողոց մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրի զննությունից անմիջապես հետո որոնողական աշխատանք սկսեց:
Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեց: Դեպքի վայրում ձեռք բերված փաստերի և ստացված տեղեկությունների համադրությամբ պարզվեց, որ բնակարանային գողությունը հնարավոր է կատարած լինի Երևանի Բաբաջանյան փողոցի 24-ամյա մի բնակիչ:
Մայիսի 11-ին կասկածվողը մայրաքաղաքից բերման ենթարկվեց ոստիկանության Թալինի բաժին և ձերբակալվեց:
Մայիսի 12-ին Երևանի Բաբաջանյան փողոցում վարձակալած նրա բնակարանում կատարված խուզարկությամբ իրավապահները գողոնի մի մասը հայտնաբերեցին, մյուս մասը երիտասարդն ինքը ներկայացրեց իրավապահներին:
Հանգամանքները պարզվում են:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: