Մարուքյանին 20 հոգով հարվածելու էին, եթե շուտ չմոտենայինք. ես Ղալումյանին չեմ հարվածել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News 

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանն անակնկալի է եկել՝ լսելով, որ Սասուն Միքայելյան-Էդմոն Մարուքյան կոնֆլիկտից հետո իր անունն է հնչել այն պատգամավորների թվում, որոնք, ըստ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, մանդատները պետք է վայր դնեն։

Այվազյանը պնդում է, որ ինքը չի հարվածել իմքայլական պատգամավոր Վահե Ղալումյանին, ընդհակառակը՝ օգնել է բարձրանալ ընկած տեղից։

Պատգամավորը կատարվածում իրենց մեղքի բաժինը չի տեսնում։ Ըստ նրա, եթե իրենք շուտ չմոտենային, Մարուքյանին 20 հոգով հարվածելու էին։

Նկատենք՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ չի հիշում, թե ԼՀԿ պատգամավորներից որևէ մեկն իրեն հարվածած լինի։

«Ես չեմ պնդում, որ իրենք ինձ հարվածել են, ոչ էլ կարող եմ հերքել։ Այնտեղ քաշքշուք էր, ամբողջությամբ չեմ կարող իրավիճակը պարզաբանել, իրական ներկայացնել»,- ասել է Ղալումյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։