Աշխարհում վարակվածների թիվը անցել է 4,4 միլիոնը, ծայրահեղ ծանր վիճակում է 45,925 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

աշխարհ

Մայիսի 14-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 4,430,123 է, որից 298,180-ը մահացել է, 1,659,873-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 2,426,145 է, որից 45,925 մարդ կամ 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 1,430,348 վարակման դեպք, որից 85,197-ը մահացել է, 310,259-ը՝ ապաքինվել:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ: