Թրամփը կարոտում է Մայք Փենսին․ նրանք շփվում են միայն հեռախոսով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է, որ կորնավիրուսի տարածմամբ պայմանավորված Սպիտակ տանը չի հանդիպում փոխնախագահ Մայքլ Փենսին,  նրա հետ խոսում է միայն հեռախոսով։ Այս մասին գրում է ТАСС-ը։

«Ես Մայք Փենսին չեմ տեսնում և նրան կարոտում եմ: Մենք հեռախոսով երկար խոսել ենք: Մենք որոշ ժամանակ չենք հանդիպի»,- նշել է պետության ղեկավարը՝ Սպիտակ տանը պատասխանելով երկու քաղաքական գործիչների շփումների վերաբերյալ լրագրողների հարցերին:

 Նա հավելել է, որ Փենսը նույնպես ոչ մեկի հետ չի հանդիպում: Թրամփը հստակեցրել է, որ փոխնախագահը նման որոշում է կայացրել, երբ նրա մամուլի քարտուղար Քեթի Միլերի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: