«Ստիպված ենք, չենք կարող չերկարաձգել». արտակարգ ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգվեց

 ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

հրայրկորր

Կառավարության նիստի ժամանակ որոշվեց երկրում հայտարարված արտակարգ դրությունը երկարաձգել ևս 1 ամսով՝ մայիսի 14-ից մինչև հունիսի 13-ը։

Նշենք, որ Հայաստանում արտակարգ դրությունը երկու անգամ արդեն իսկ երկարաձգվել է: Առաջին անգամ արտակարգ դրություն սահմանվեց մարտի 16-ից ապրիլի 14-ը, երկրորդ անգամ՝ ապրիլի 14-ից, մայիսի 14-ը, այս անգամ՝ մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն: 

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ստիպված են, չեն կարող չերկարաձգել արտակարգ ռեժիմը, ապա նշեց այն երեք կանոնները, որոնք պետք է խստորեն պահպանել այս ընթացքում: Դրանք են.

Կանոն 1-ին. պահպանե՛լ սոցիալական հեռավորություն կամ շփվե՛լ դիմակների առկայության դեպքում: Ըստ վարչապետի՝ մարտին դիմակների դեֆիցիտ կար, սակայն այժմ Հայաստանում կա դիմակների արտադրություն, ուստի այն կարող է բավարարել ոչ միայն ներքին պահանջարկի համար, այլև արտադրանքն արտահանելու հնարավորություն կա:

Կանոն 2-րդ . չախտահանված ձեռքերով չդիպչե՛լ դեմքին: 

Կանեն 3-րդ. օգտվե՛լ սպասքից, որ որոշակի նյութերով ախտահանված է:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 3860 է։  Երկրում հիվանդության բռնկումից ի վեր՝ ընդհանուր առմամբ ապաքինվել է 1572 մարդ։  Կորոնավիրուսի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը 49 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը՝ 21։