Հրաչյա Հակոբյանը դատի է տվել Արթուր Դանիելյանին, Նարեկ Սամսոնյանին և ևս երկու անձի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News 

Հրաչյա Հակոբյան

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դատական հայց է ներկայարցել «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանի, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Սամսոնյանի, քաղաքագետ Գագիկ Համբարյանի, «Առողջ հանրություն» ՀԿ-ի նախագահ Մարինա Խաչատրյանի դեմ։

Ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ պատգամավորը  դատական հայց է ներկայացրել պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող վիրավորական և զրպարտող արտահայտությունների համար հրապարակային ներողություն ու հերքում խնդրելուն պարտավորեցնելու պահանջներով։

Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան դատավոր Դանիել Մխեյանին: