Կոտայքի մարզում COVID-19-ով վարակման 9 նոր դեպք կա, ընդհանուր առմամբ մահացել է 9 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

1

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ ներկայացելով մարզում վարակվածների թվային վիճակագրությունը:

«Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք:

Մայիսի 14-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 409 հաստատված դեպքեր, որից առողջացել են 184 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 9 է:

Առո՛ղջ եղեք»,-գրել է մարզպետը: