Հույն նախարարը ԵՄ-ին առաջարկել է հարվածել Լիբիային․ թուրքական ԶԼՄ-ները քննարկում են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

թուրքական

Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Պանագիոտոպուլոսի հունական «Vergina» հեռուստատեսությանը տված հարցազրույցին։ Հույն նախարարի աղմկահարույց հայտարարությունները քննարկման թեմա են դարձել թուրքական լրատվամիջոցներում։ 

Պանագիոտոպուլոսը Լիբիայում Թուրքիայի գործողությունները դադարեցնելու համար առաջարկ է արել Եվրամիությանը (ԵՄ)։  Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Նա նշել է, որ ԵՄ կողմից Միջերկրական ծովում իրականացվող «Irene» օպերացիան բավարար չէ, փոխարենը ԵՄ-ից պահանջել է օդային աջակցությամբ ռազմական գործողություն իրականացնել  Լիբիայում։ 

Այդ կապակցությամբ նախարարն ասել է․ «Հարված հասցնենք Լիբիային»։

Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ հույն նախարարի անհանգստության պատճառը թերևո Թուրքիայի աջակցությունն է Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը։

«Այդ քայլով ևս մեկ անգամ ապացուցվում է Թուրքիայի նկատմամբ Հունաստանի անզորությունը»,- գրում է թուրքական կայքը։

Նշենք, որ վերջին շրջանում թուրք-հունական հարաբերություններում լարվածությունը սրվել է։ Հիմնական պատճառը Թուրքիայի ապօրինի գործողություններն են Արևելյան Միջերկրական ծովում և Լիբիայում։