Վահագն Չախալյանին վերստին ենթարկել են վարչական ձերբակալման. «Իրավական ունի» ՀԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

վահագն

«Իրավական ունի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Վահագն Չախալյանին կրկին ենթարկել են վարչական ձերբակալման: 

«Քիչ առաջ Վահագն Չախալյանին վերստին ենթարկել են վարչական ձերբակալման՝ նույն տեղից և նույն հիմնավորմամբ, ինչ երեկ։

Քաղաքական իշխանությունը վերստին հաստատում է մեր պնդումը. արտակարգ դրությունը երկարացվում է, որպեսզի մեզ զրկեն հրապարակավ բողոքելու հիմնարար իրավունքից»,- գրել է Ռուբեն Մելիքյանը։