Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը 9 ամսից կարող է վաղաժամկետ ազատ արձակվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

հրանտ

Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքին 2007 թվականի հունվարի 19-ին թերթի խմբագրատան առջև սպանած Օգյուն Սամասթը 9 ամսից կարող է հայտնվել ազատության մեջ։ Այդ մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Ըստ աղբյուրի՝ Սամասթն արդեն 13 տարի 5 ամիս անցկացրել է բանտախցում և նրա պատժաժամկետի ավարտին մնացել է 1 տարի 9 ամիս։ Սակայն պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի շրջանակում նախատեսվում է, որ մարդասպանն 9 ամսից ազատ կարձակվի։

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ անվանի պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության ծրագրմանն ու իրականացմանը մասնակցելու մեջ մեղադրվող մի քանի տասնյակ անձանց թվում կան նաև բարձրաստիճան պաշտոնյաներ կան։ Սա Թուրքիայի ամենաաղմկահարույց դատական գործերից է, որը շարունակվում է արդեն 13 տարի։