ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News 

հասարակական

Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանը մայիսի 14-ին աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատեց Սմբատ Գոգյանը:

Այն հարցին, թե ազատման դիմումի պատճառն ի՞նչ է եղել, Գոգյանը նշեց․ «Պատճառների մասին դեռ չեմ ցանկանում խոսել, առաջիկայում կմանրամասնեմ»: 

Նշենք, որ Սմբատ Գոգյանը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ էր նշանակվել 2018 թվականի հուլիսին։

Սոնա Գրիգորյան