Ալագյազ-Գեղարոտ ճանապարհին մեքենան գլորվել ձորակը․ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

վթար

Մայիսի 14-ին, ժամը 10:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ալագյազ-Գեղարոտ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արսեն Բ․ ծնված 1960 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը․ վարորդը և ուղևորը (Հովհաննես Մ․, ծնված 1980 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: