Կոտայքում հաստատվել է COVID-19-ի 9 նոր դեպք, ընդհանուր դեպքերի թիվը՝ 409

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

կոտայք

«Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Մայիսի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 409 հաստատված դեպքեր, որից առողջացել են 184 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 9 է»,- ասված է հաղորդագրության մեջ: